Քանի որ մեր կյանքը շարունակում է օրեցօր ավելի ու ավելի թվայնացվել, այդ իսկ պատճառով որոշել ենք հնարավորինս հաճախ խոսել մեզ շրջապատող վիրտուալ աշխարհի հնարավորություններից։
Եկե՛ք խոսենք հետաքրքիր և օգտակարի՝ արհեստական բանականության կամ կարճ՝ AI-ի մասին:
Slice Academy-ն ունի բազմաթիվ դասընթացներ AI-ի մասին, ինչի ժամանակ մենք կիսվում ենք AI-ների հետ աշխատելու մեր փորձով և հնարավորինս մանրակրկիտ բացատրում, թե ինչու է AI-ից ճիշտ օգտվել իմանալը շատ կարևոր:
Ի՞նչ է արհեստական բանականությունը
Արհեստական ինտելեկտը (AI) պարունակում է տվյալների հսկայական բազա, որը նախատեսված է կյանքը հեշտացնելու և այն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Օրինակ, երբ դուք օգտագործում եք քարտեզի հավելված՝ ամենահարմար երթուղին գտնելու համար, այդ պահին աշխատում է արհեստական ինտելեկտը որպես անձնական ուղեցույց: Բիզնեսում AI-ը նման է մշտապես գործող դետեկտիվի, որը վերլուծում է բազմաթիվ տվյալներ՝ ընկերություններին համապատասխան առաջարկներ տալու համար: Այն օգնում է բիզնեսին ավելի լավ հասկանալ հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները: Արհեստական ինտելեկտի ամենալավ կողմն այն է, որ այն ժամանակի ընթացքում տեղեկությունների ավելի մեծ պաշար է կուտակում՝ հարմարվելով նոր մարտահրավերներին և տեղեկատվությանը, ինչպես անում է մարդը: Այն ուղեցույցի, դետեկտիվի և խորհրդատուի միացություն է, որը շարունակաբար զարգանում է մեր աշխարհն ավելի խելացի դարձնելու համար:
AI-ն օգնում է, այլ ոչ թե մրցակցում
Որոշ մարդիկ կարծում են, որ AI-ը հայտնվել է` մարդկանցից իրենց աշխատանքը խլելու կամ բոլորից լավը թվալու համար:
Բայց այն թյուր մոտեցում է։ AI-ը կատարում է այնպիսի գործեր, որոնք կարող են լինել ձանձրալի կամ շատ դժվար մարդկանց համար, օրինակ՝ շատ թվեր արագ ստուգելը:Slice Academy-ում մենք սովորեցնում ենք, թե ինչպես կարող է AI-ը դառնալ ձեր ընկերը բիզնեսի և շուկայավարման աշխարհում: Պատկերացրե՛ք, որ ունեք օգնական, որը հստակ գիտի, թե ինչ են փնտրում ձեր հաճախորդները և օգնում է ձեզ ստեղծել այնպիսի գովազդ, որն անպայման դուր կգա նրանց: Մենք դասընթացներին զուգահեռ ներկայացնում ենք պատմություններ և օրինակներ իրական բիզնեսներից, որտեղ AI-ը մեծ փոփոխություններ է կատարել: Հիշե՛ք, որ AI-ը միայն տեխոլոգիական ոլորտում մեծ գիտելիքներ ունեցող մարդկանց համար չէ: Այն գործիք է բոլորի համար, պատրաստ է մեր գործն ավելի հեշտ դարձնել, իսկ կյանքը՝ ավելի հետաքրքիր: Դասերի ընթացքում ձեզ կսովորեցնենք AI-ն օգտագործելու ճիշտ էթիկան ամենաարդյունավետ ձևով:
Եթե դուք հետաքրքրված եք AI-ով և դրա ճիշտ կիրառմամբ, միացե՛ք Slice Academy-ի կողմից կազմակերպվող դասընթացներին: Եկե՛ք միասին ուսումնասիրենք AI-ի զարմանալի հնարավորությունները:
Comments