top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

SMM և քոնթենթ մարքեթինգ

65 000,00AMDPrice
Quantity

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները SMM և քոնթենթ մարքեթինգի ոլորտում և կառուցել արդյունավետ ներկայություն սոցիալական ցանցերում։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մարքեթոլոգների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են աշխատել համակարգված, ռազմավարական և չափելի սոցիալական մեդիա մարքեթինգով։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Սոցիալական ցանցերում ակտիվ լինելը դեռ չի նշանակում ունենալ արդյունք։ Առանց հստակ ռազմավարության, ճիշտ քոնթենթի և վերլուծության SMM-ը դառնում է ժամանակատար և ոչ արդյունավետ։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես կառուցել սոցիալական մեդիա աշխատանքը՝ սկսած ռազմավարությունից մինչև արդյունքների չափում։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչպես աշխատել Facebook, Instagram, LinkedIn և Google My Business հարթակների հետ,

  • ինչ է Social Media Optimization (SMO)-ն և ինչպես է այն կիրառվում,

  • ինչպես ստեղծել արդյունավետ թվային քոփիռայթինգ,

  • ինչպես իրականացնել սոցիալական ցանցերի վերլուծություն,

  • և ինչպես կառուցել ու կառավարել սոցիալական ցանցերի ռազմավարություն։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Facebook մարքեթինգ

    էջերի կառավարում, բովանդակություն և ներգրավվածություն

  • Instagram մարքեթինգ

    տեսողական քոնթենթ, Stories և Reels

  • LinkedIn և Google My Business

    մասնագիտական ներկայություն և բիզնես տեսանելիություն

  • Social Media Optimization

    պրոֆիլների և բովանդակության օպտիմալացում

  • Թվային քոփիռայթինգ

    ուղերձների ձևակերպում և ազդեցիկ տեքստեր

  • Սոցիալական ցանցերի վերլուծություն

    KPI-ներ, ցուցանիշներ և արդյունքների գնահատում

  • Սոցիալական ցանցերի ռազմավարություն

    նպատակներ, պլանավորում և երկարաժամկետ մոտեցում

  • Կառավարման գործիքներ

    պլանավորում, ավտոմատացում և աշխատանքային հոսքեր

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • կառուցել սոցիալական ցանցերի արդյունավետ ռազմավարություն,

  • ստեղծել նպատակային և ներգրավող քոնթենթ,

  • վերլուծել սոցիալական մեդիայի արդյունքները,

  • կառավարել սոցիալական ցանցերի աշխատանքը գործնական մակարդակում։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է գործնական և ռազմավարական SMM մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել SMM և քոնթենթ մարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։

  • Տարբեր
  • Նոյեմբերի 2,8
bottom of page