top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Առաջխաղացման գործիքներ և մեդիապլանավորում

49 000,00AMDPrice
Quantity

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ առաջխաղացման գործիքների և մեդիապլանավորման դերը մարքեթինգային և վաճառքի արդյունքների վրա։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են կառուցել հիմնավորված մեդիապլան և արդյունավետ կառավարել առաջխաղացման գործընթացները։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Առանց համակարգված մեդիապլանավորման առաջխաղացման ծախսերը հաճախ չեն տալիս սպասվող արդյունքները։ Այս դասընթացը օգնում է հասկանալ, թե ինչպես ընտրել ճիշտ ձևաչափեր և լրատվամիջոցներ, ինչպես կապել մեդիապլանավորումը վաճառքի տվյալների հետ և ինչպես վերահսկել գովազդի որակը։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչպես իրականացնել մեդիապլանավորում՝ հիմնված վաճառքի վերլուծության վրա,

  • ինչ ձևաչափեր և լրատվամիջոցներ են կիրառվում առաջխաղացման մեջ,

  • և ինչպես կազմակերպել գովազդի որակի վերահսկում։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Մեդիապլանավորում և վաճառքի վերլուծություն

    մեդիաբյուջեի պլանավորում և արդյունքների գնահատում

  • Ձևաչափեր և լրատվամիջոցներ

    թվային և ավանդական մեդիա ալիքների ընտրություն

  • Գովազդի որակի վերահսկում

    բովանդակության և տեղադրման որակի գնահատում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • կառուցել մեդիապլան՝ հիմնված տվյալների վրա,

  • ընտրել համապատասխան ձևաչափեր և լրատվամիջոցներ,

  • կապել առաջխաղացման գործողությունները վաճառքի արդյունքների հետ,

  • վերահսկել գովազդի որակը և արդյունավետությունը։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և նպաստում է մեդիա և առաջխաղացման ռազմավարական մտածողության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել առաջխաղացման գործիքների և մեդիապլանավորման վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։

  • Տարբեր
  • Հոկտեմբեր 18, 19, 25, 26
bottom of page