top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Ներածական մարքեթինգ

12 000,00AMDPrice
Quantity

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել մարքեթինգի հիմնարար պատկերացում և հասկանալ, թե ինչպես է մարքեթինգը գործում բիզնես միջավայրում։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են ձևավորել մարքեթինգային մտածողության հիմք և կողմնորոշվել ոլորտի հիմնական դերերի և պատասխանատվությունների մեջ։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Շատ մարդիկ օգտագործում են «մարքեթինգ» եզրը, սակայն չունեն հստակ պատկերացում դրա իրական բովանդակության, գործառույթների և բիզնեսում ունեցած դերի մասին։ Այս դասընթացը օգնում է հասկանալ մարքեթինգի էությունը և դրա նշանակությունը կազմակերպության արդյունքների վրա։

 

Այս դասընթացը օգնում է հասկանալ՝

  • ինչ է մարքեթինգը և ինչ խնդիրներ է այն լուծում բիզնեսում,

  • որոնք են մարքեթինգի հիմնական գործառույթները,

  • ինչ դեր ունի մարքեթինգի մենեջերը կազմակերպությունում,

  • և ինչպես են չափվում մարքեթինգի արդյունքները KPI-ների միջոցով։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Ի՞նչ է մարքեթինգը

    մարքեթինգի սահմանում, նպատակ և դերը բիզնեսում

  • Մարքեթինգի հիմնական գործառույթները

    վերլուծություն, պլանավորում, իրականացում և վերահսկում

  • Մարքեթինգի մենեջերի գործառույթներն ու KPI-ները

    պատասխանատվություններ, ցուցանիշներ և արդյունավետության գնահատում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • հասկանալ մարքեթինգի դերը բիզնեսի հաջողության մեջ,

  • տարբերակել մարքեթինգի հիմնական գործառույթները,

  • կողմնորոշվել մարքեթինգի մենեջերի դերերի և KPI-ների մեջ,

  • կիրառել ստացած գիտելիքը ուսման կամ աշխատանքի ընթացքում։

 

Այս դասընթացը հանդիսանում է Weekend School of Marketing ծրագրի մի մասը և ծառայում է որպես մարքեթինգային գիտելիքների մեկնարկային հիմք հետագա մոդուլների համար։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում օգտագործել մարքեթինգի վերաբերյալ իրենց գիտելիքը բիզնես և աշխատանքային միջավայրում։

  •  Մարգարետ Բաբուրյան

  • Սեպտեմբերի 27
bottom of page