Նպատակի սահմանում և հիմնական ռեսուրսներ
Այս մոդուլը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ IT Project Management-ի հիմունքները և սովորել, թե ինչպես ճիշտ սահմանել նախագծի նպատակները և կառավարել հիմնական ռեսուրսները։
Մոդուլը հարմար է սկսնակ նախագծերի ղեկավարների, IT ոլորտի մասնագետների, ուսանողների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են կառուցել նախագծերը համակարգված և վերահսկելի ձևով։
Մոդուլի մասին
Յուրաքանչյուր հաջող նախագիծ սկսվում է հստակ նպատակից և ճիշտ ռեսուրսների բաշխումից։ Այս մոդուլը ներկայացնում է, թե ինչպես ձևակերպել նախագծի հիմնական նպատակները, ինչպես աշխատել բազմակի առաջադրանքների (multitasks) պայմաններում և ինչպես արդյունավետ կառավարել ժամանակը, մարդկանց և այլ ռեսուրսները IT նախագծերում։
Այս մոդուլը օգնում է հասկանալ՝
ինչպես սահմանել նախագծի հիմնական նպատակները,
ինչ են SMART նպատակները և ինչպես կիրառել դրանք նախագծերում,
ինչ սկզբունքներով է աշխատում multitasking-ը,
և ինչպես իրականացնել ռեսուրսների արդյունավետ կառավարում։
Մոդուլի հիմնական թեմաները
-
Ինչպե՞ս սահմանել նախագծի հիմնական նպատակները
նպատակների ձևակերպում, սահմաններ և ակնկալիքներ
-
SMART նպատակներ
չափելի, իրագործելի և ժամանակային նպատակների կառուցում
-
Multitasks-ի հիմնական սկզբունքները
առաջադրանքների առաջնահերթություն և բեռնվածության կառավարում
-
Ռեսուրսների կառավարում
ժամանակ, թիմ, գործիքներ և բյուջե
Արդյունքում մասնակիցները կկարողանան
ճիշտ ձևակերպել նախագծի նպատակները,
կիրառել SMART մոտեցումը IT նախագծերում,
կառավարել միաժամանակ մի քանի առաջադրանքներ,
արդյունավետ բաշխել և վերահսկել նախագծի ռեսուրսները։
Այս մոդուլը հանդիսանում է IT Project Management ծրագրի մի մասը և հիմք է ստեղծում նախագծերի կառավարման հետագա խորացված մոդուլների համար։
Մոդուլի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում կիրառել նպատակների սահմանման և ռեսուրսների կառավարման գիտելիքները IT նախագծերի պլանավորման և իրականացման ընթացքում։
- Մարգարետ Բաբուրյան
- 2 ժամ






