

Summer Business School 2022
Summer Business School-ը հիանալի հնարավորություն է 14-19 տարեկան դեռահասների համար հանգստանալ և ստանալ Բիզնես կամ IT դասընթացների մի ամբողջ կուրս։
40-ական ժամ տևողությամբ դասընթացը կվարեն ոլորտի առաջատար մասնագետներ (խաղերի և վարժությունների տեսքով)։
Ամառային բիզնես ճամբար նախագիծը անց էր կացվելու Դիլիջան քաղաքի "GreenWood" հյուրանոցում 2022 թ. օգոստոսի 14-24-ին։
Ի՞նչ է տալիս SBS-ը
-
Ինտեգրացիա ժամանակակից բիզնես և IT աշխարհին
-
Հասակակիցների հետ փորձի փոխանակում և համագործակցություն
-
Մասնագիտական պրակտիկայի հնարավորություն
-
Աշխատանքային հեռանկարներ
-
Ոլորտի լավագույնների աջակցությունը ապագայում
-
Մրցույթների, դրամաշնորհների և ներդրումային ծրագրի մասնակցության աջակցությունը
-
Պրոֆեսիոնալ ճանապարհի լավ սկիզբ
-
Մասնագիտական կողմնորոշում
-
Թիմային աշխատանք, որոշումների ընդունման կարողություն


-
Երիտասարդներին նոր հնարավորությունների ընձեռնում․ հանդիպել այլ մարդկանց և սովորույթներ, որոնք տարբերվում են սեփականից
-
Բարձրացնել մասնակիցների սոցիալական հմտությունները և նրանց ինքնագնահատականը
-
Ձեռք բերել օգտակար բիզնես կապեր վաղ տարիքից, ադապտացվել ապագա մասնագիտության միջավայրին
-
Հավաստագիր Slice Consulting ընկերության Slice Academy կորպորատիվ վերապատրաստող և սերտիֆիկացնող կառույցի կողմից
-
Էլեկտրոնային որակյալ գրադարանի անվճար մուտքի հնարավորություն
-
Տարբեր ընկերություններ այցելություն կատարելու հնարավորություն
-
Ինչպես 2019 թվականի, այնպես էլ նախորդ տարիների Խելացի հասակակիցների հետ կապ հաստատելու և պահպանելու հնարավորություն
Նախագծի հետ կապված այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ "Հաճախ տրվող հարցեր" բաժնում։
Նախագծի մասին
Summer Business School-ը Slice Consulting բիզնես խորհրդատվական ընկերության, Slice Academy կորպորատիվ բիզնես-դպրոցի և Perspective to Grow հասարակական կազմակերպությունների համատեղ նախագիծն է։ Այն իրագործվում է 2017 թ․-ից և կրում է սոցիալ-ուսուցողական բնույթ։
Նախագիծը կազմակերպությունների, հովանավորների, աջակիցների և մասնակիցների ծնողների հետ մեկտեղ իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով և շահույթ չի հետապնդում։
Ամառային Բիզնես Դպրոցը կոչված է դեռահասների և երիտասարդների կրթական հեռանկարների, մասնագիտական կողմնորոշման և ինքնազարգացման հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաև նրանց սոցիալական հմտությունների զարգացմանը։
Վճարման պայմաններ
Վաղ ամրագրման դեպքում կլինեն զեղչեր․
-
մինչև հուլիսի 30 դասընթացի արժեքը կկազմի 369 000 դրամ;
-
գերազանց առաջադիմություն ունեցողների համար՝ 329 000 դրամ;
Հուլիսի 30-ից հետո գրանցման դեպքում արժեքը կկազմի 399 000 դրամ։
Մասնակցությունը հնարավոր է նաև ապառիկ տարբերակով` 12 900 ամսական, 0% տոկոսադրույք։
Գործում է վարձավճարի մինչև 80% ծածկույթով կրթաթոշակի հնարավորություն։
Տեղերը սահմանափակ են՝ առավելագույնը մինչև 50 մասնակից։










