top of page

Acerca de

Creative AI

 

Creative AI-ն 2-շաբաթյա գործնական դասընթաց է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել AI գործիքներով ստեղծել պրոֆեսիոնալ վիզուալներ, վիդեոներ և թվային կոնտենտ՝ առանց երկար և բարդ տեխնիկական գործընթացների։

 

Ում համար է դասընթացը

Դասընթացը նախատեսված է՝

  • դիզայներների և վիզուալ կոնտենտ ստեղծողների համար,

  • SMM մասնագետների և մարքեթոլոգների համար,

  • լուսանկարիչների և վիդեո ստեղծողների համար,

  • բրենդների և փոքր բիզնեսների ներկայացուցիչների համար,

  • ֆրիլանսերների համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց ծառայությունները,

  • սկսնակների համար, ովքեր ցանկանում են սովորել AI-ի կիրառումը ստեղծագործական ոլորտում։

Դասընթացին մասնակցելու համար պարտադիր չէ ունենալ AI գործիքների կամ ծրագրավորման նախնական փորձ։ Կարևոր է ունենալ ստեղծագործական հետաքրքրություն և պատրաստակամություն՝ գործնական առաջադրանքների միջոցով սովորելու։

 

Ինչ կտա դասընթացը

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն՝

  • ինչպես օգտագործել AI գործիքները վիզուալ և թվային կոնտենտ ստեղծելու համար,

  • ինչպես ճիշտ կառուցել prompt-ներ և աշխատել reference-ների հետ,

  • ինչպես ստեղծել պրոֆեսիոնալ AI պատկերներ և ֆոտոշարքեր,

  • ինչպես ստեղծել կարճ AI վիդեոներ և reels,

  • ինչպես պահպանել նույն կերպարը, ոճը և տրամադրությունը տարբեր կադրերում,

  • ինչպես գաղափարը վերածել ամբողջական creative project-ի,

  • ինչպես ներկայացնել սեփական աշխատանքները portfolio-ի ձևաչափով։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կաշխատեն իրական առաջադրանքների վրա՝ գաղափարից մինչև պատրաստ արդյունք։ Նրանք կստեղծեն վիզուալներ, AI ֆոտոշարքեր, վիդեոներ և անձնական portfolio landing page։

Ծրագրի ավարտին յուրաքանչյուր մասնակից կունենա պատրաստ AI պորտֆոլիո, որը կարող է օգտագործել սեփական աշխատանքները ներկայացնելու, հաճախորդների հետ աշխատելու կամ նոր մասնագիտական հնարավորություններ գտնելու համար։

Տևողություն՝ 2 շաբաթ
Դասերի քանակ՝ 6
Ընդհանուր տևողություն՝ 12 ժամ
Խումբ՝ 8–10 մասնակից

Ցանկության դեպքում կարող եք միանալ նաև առանձին դասընթացների։
Առաջին դասին մասնակցելուց հետո կստանաք 10% զեղչ երկրորդի համար։
Երկրորդին մասնակցելուց հետո կստանաք 20% զեղչ հաջորդող դասընթացների համար։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԹԵՄԱՆԵՐԸ

Թեմա 1

Creative AI-ի հիմունքներ

  • Generative AI-ի հնարավորություններ

  • Prompt-ների կառուցում

  • ChatGPT-ի կիրառում

  • Reference-ների օգտագործում

  • Գաղափար և moodboard

Արդյունք՝ Creative concept + moodboard

Թեմա 4

AI Video Production

  • Storyboard-ի ստեղծում

  • Կադրերի հաջորդականություն

  • Կերպարի և միջավայրի պահպանում

  • Video continuation

  • Reel և commercial ձևաչափեր

  • Աշխատանքների բարելավում

Արդյունք՝ ավարտուն AI reel կամ commercial video

Թեմա 2

AI Photoshoot

  • Պրոֆեսիոնալ պատկերների ստեղծում

  • Կոմպոզիցիա և լուսավորություն

  • Reference-ների կիրառում

  • Կերպարի և ոճի պահպանում

  • Fashion և product photoshoot

 

Արդյունք՝ AI photoshoot + product photoshoot

Թեմա 5

AI Portfolio Website

  • Portfolio-ի կառուցվածք

  • UI/UX հիմունքներ

  • Visual hierarchy

  • Աշխատանքների ներկայացում

  • Landing page-ի ստեղծում

  • Stitch և Pomelli գործիքներ

 

Արդյունք՝ անձնական portfolio landing page

Թեմա 3

AI Video

  • Image-to-video և text-to-video

  • Video prompt-ներ

  • Camera movement

  • Կերպարի շարժում

  • Տարբեր կադրերի ստեղծում

Արդյունք՝ կարճ AI video

Թեմա 6

Final Portfolio Lab

  • Լավագույն աշխատանքների ընտրություն

  • Վերջնական մշակում

  • Միասնական ձևավորում

  • Նախագծերի ներկայացում

  • Final presentation

 

Արդյունք՝ պատրաստ AI Portfolio

Սովորում ենք ստեղծելով

​​

Creative AI դասընթացի հիմնական առավելությունն այն է, որ այստեղ AI-ը սովորում եք ոչ թե միայն տեսականորեն, այլ անմիջապես գործնական աշխատանքի միջոցով։

Դասընթացի ընթացքում դուք՝

  • կաշխատեք արդիական AI գործիքներով,

  • յուրաքանչյուր դասին կստեղծեք իրական աշխատանք,

  • կսովորեք արագ գաղափարից անցնել պատրաստ վիզուալի կամ վիդեոյի,

  • կաշխատեք իրական brief-երի և ստեղծագործական առաջադրանքների վրա,

  • կստանաք անհատական feedback և մասնագիտական ուղղորդում,

  • կսովորեք մի քանի AI գործիք համադրել մեկ ամբողջական workflow-ում,

  • կզարգացնեք ոչ միայն տեխնիկական, այլ նաև creative thinking և art direction հմտությունները։

Ծրագիրը փոքր խմբով է, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր մասնակցի հետ աշխատել անհատապես, քննարկել աշխատանքները և բարելավել արդյունքը հենց դասերի ընթացքում։

Ամենակարևորը՝ դասընթացի ավարտին կունենաք ոչ միայն նոր գիտելիքներ, այլ պատրաստ աշխատանքներ և սեփական AI պորտֆոլիո։

bottom of page