Թոփ 5 ամենապահանջված մասնագիտությունները
top of page
Search

Թոփ 5 ամենապահանջված մասնագիտությունները

Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է: Դրանով է պայմանավորված հետագա պրոֆեսիոնալ կյանքի հաջողությունը։ Մենք առանձնացրել ենք Ձեզ համար թոփ 5 ամենապահանջված ուղղությունները, որոնք կօգնեն ձեզ կողմոնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։



1. Ծրագրավորում


Այն հնարավոր է սովորել և՛ ինքնուրույն, և՛ օնլայն դասընթացներով, և ԲՈՒՀ-ում։ Ծրագրավորումը այն մասնագիտությունն է, որը սովորելու համար երբեք ոչ ուշ է, ոչ էլ շուտ։ Ծրագրավորումն ունի տարբեր լեզուներ, որոնց հնարավոր է տիրապետել միաժամանակ։ Եթե ՛՛սովորական՛՛ մարդու համար ասում են՝ որքան լեզու գիտես, այդքան մարդ ես, ծրագրավորողին ասում են՝ ինչքան լեզու գիտես, այդքան հարուստ ես։
Միջին աշխատավարձը ՀՀ-ում 722,000 ՀՀ դրամ է։


2. Պրոդուկտի և նախագծերի կառավարում


Պրոդուկտի և նախագծերի կառավարողը պետք է կապ հաստատի պատվիրատուի հետ, հստակեցնի պահանջներն ու կարիքները, կազմի բրիֆ, ներկայացնի թիմին, մշակի ռազմավարություն և դրա իրագործման պլան։ Այդ ամենից հետո սկսվում է հաջորդ փուլը․ հստակ կազմակերպել թիմի ներքին աշխատանքները՝ ամեն ինչ ճիշտ ժամանակին հասցնելու և բարձր որակով անելու համար։ Նախագծի մենեջերը միաժամանակ կառավարում է մի քանի նախագիծ, աշխատանքներն արվում են միաժամանակ, ու հնարավոր չի լինում խուսափել խառնաշփոթից։

Միջին աշխատավարձը ՝ 570,000 ՀՀ դրամ։


3. UI/UX դիզայներ


UI/UX դիզայների պատասխանատվության տակ է կայքի, հավելվածի, լենդինգ էջի դիզայնը, որը պետք է լինի ֆունկցիոնալ ու հարմարավետ։ Այս մասնագիտությանը տիրապետելու համար շատ կարևոր է ունենալ զարգացած տրամաբանություն, ստեղծագործական մտածելակերպ և պատրաստ լինել նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելուն։

Միջին աշխատավարձը 372,000 ՀՀ դրամ է։


4. Մարքեթինգ և գովազդ


Մարքեթինգի շնորհիվ հնարավոր է բացահայտել հաճախորդների կարիքները և բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը։Ոլորտն առաջընթաց է ապրում օր օրի, իսկ մասնագետները ավելի են հմտանում։ Դրա մասին են վկայում տարբեր հաջողված մարքեթինգային արշավներ, կրեատիվ սոցիալական մեդիա մարքեթինգ ունեցող էջեր, հետաքրքիր ու տարբերվող արտաքին գովազդներ ու մի շարք այլ մասնագիտական դետալներ։

Միջին աշխատավարձը կազմում է 359,000 ՀՀ դրամ։



5. ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԿԱՄ QA


Մասնագիտություն, որը վերահսկում է, որպեսզի ընկերության պրոդուկտները վերջնական փուլում լինեն կատարյալ վիճակում։ QA մասնագետները պատասխանատու են պրոդուկտի ճիշտ աշխատանքի զարգացման և իրականացման համար։ Նրանք նաև վերահսկում են որոշակի պրոցեսներ: QA մասնագետը փնտրում ու գտնում է պրոդուկտի բոլոր bug-երը։

Մասնագետի միջին աշխատավարձը ՀՀ-ում կազմում է 341,000 ՀՀ դրամ։

Կատարե՛ք ճիշտ ընտրություն և սիրե՛ք Ձեր մասանգիտությունը։

(տվյալները՝ staff.am-ից)


bottom of page