top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting

Վեբկայք

39 000,00AMDPrice
Quantity

Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել վեբկայքի ստեղծման հիմունքները և տիրապետել կայքի պատրաստման ու թողարկման գործընթացին՝ աշխատելով WIX հարթակով։

Դասընթացը հարմար է բիզնես ոլորտի ներկայացուցիչների, մարքեթինգի սկսնակ մասնագետների, ուսանողների և բիզնես սեփականատերերի համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն ստեղծել և գործարկել վեբ կայք առանց ծրագրավորման խորացված գիտելիքների։

 

Ինչ խնդիր է լուծում դասընթացը

Շատ բիզնեսներ ունեն վեբ կայքի կարիք, սակայն կախված են արտաքին մասնագետներից նույնիսկ պարզ փոփոխությունների համար։ Այս դասընթացը օգնում է հասկանալ WIX-ով աշխատելու կանոններն ու նրբությունները և սովորել կայք ստեղծել՝ պահպանելով վիզուալ և օգտագործելիության ստանդարտները։

 

Դասընթացի արդյունքում Դուք կսովորեք՝

  • ինչպես աշխատել WIX հարթակի հետ՝ կայքի պատրաստման և թողարկման համար,

  • ինչ են կայքի վիզուալ ստանդարտները և ինչպես կիրառել դրանք,

  • ինչպես իրականացնել վեբ կայքի ստեղծում գործնական մակարդակում,

  • և ինչպես պատրաստել կայքը հրապարակման։

 

Դասընթացի հիմնական թեմաները

  • Կայքի վիզուալ ստանդարտները

    դիզայն, կառուցվածք և օգտագործելիություն

  • Վեբ կայքի ստեղծում (պրակտիկ դասընթաց)

    WIX-ով կայքի կառուցում, էջերի տրամաբանություն և թողարկում

 

Արդյունքում մասնակիցները կկարողանան

  • ինքնուրույն ստեղծել և հրապարակել վեբ կայք WIX հարթակով,

  • պահպանել կայքի վիզուալ և օգտագործելիության ստանդարտները,

  • թարմացնել և կառավարել կայքը առանց ծրագրավորման,

  • օգտագործել վեբ կայքը որպես մարքեթինգային գործիք։

 

Այս դասընթացը հանդիսանում է Digital Marketing + AI ծրագրի մի մասը և նպաստում է գործնական և ինքնուրույն վեբ ներկայության ձևավորմանը։

 

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին իրականում ստեղծել և գործարկել սեփական վեբ կայքը բիզնես և մարքեթինգային նպատակների համար։

  • Լենա Սողոյան
  • 8 ժամ
bottom of page