Slice Academy-ն SBS Swiss Business School-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որն օգնում է ուսանողներին հաջողությամբ դիմել միջազգային ճանաչում ունեցող բիզնես կրթական ծրագրերին։
Մենք աջակցում ենք դիմորդներին ընդունելության ամբողջ գործընթացի ընթացքում՝ ծրագրի ընտրությունից մինչև փաստաթղթերի պատրաստում, հայտի ներկայացում և համալսարանի ընդունող հանձնաժողովի հետ հաղորդակցություն։
Միջազգային բիզնես դպրոց ընդունվելը կարևոր քայլ է մասնագիտական զարգացման, միջազգային կապերի ընդլայնման և նոր կարիերային հնարավորությունների ստեղծման ճանապարհին։ Սակայն ընդունելության գործընթացը հաճախ կարող է բարդ և ժամանակատար թվալ։
-
Ո՞ր կրթական ծրագիրն է լավագույնս համապատասխանում Ձեր նպատակներին։
-
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար։
-
Ինչպե՞ս պատրաստել ազդեցիկ մոտիվացիոն նամակ։
-
Որո՞նք են ընդունելության հիմնական պահանջները։
-
Ինչպե՞ս է կազմակերպվում ընդունելության ամբողջ գործընթացը՝ դիմումից մինչև վերջնական ընդունելություն։
Մեր նպատակն է այս ճանապարհը դարձնել պարզ, հստակ և արդյունավետ՝ ապահովելով մասնագիտական ուղեկցում յուրաքանչյուր փուլում։
Slice Academy-ն SBS Swiss Business School-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և անմիջական համագործակցություն է իրականացնում համալսարանի հետ։
Սա հնարավորություն է տալիս դիմորդներին ստանալ․
-
Արդիական և վստահելի տեղեկատվություն ընդունելության գործընթացի վերաբերյալ
-
Ուղղորդում՝ համալսարանի պաշտոնական պահանջներին համապատասխան
-
Անհատական աջակցություն դիմումի պատրաստման և ներկայացման ընթացքում
-
Օգնություն անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և ձևակերպման հարցում
-
Հստակ, կազմակերպված և թափանցիկ ընդունելության գործընթաց
Մենք օգնում ենք դիմորդներին խուսափել ավելորդ բարդություններից, խնայել ժամանակ և վստահությամբ անցնել ընդունելության ամբողջ ճանապարհը՝ առաջին խորհրդատվությունից մինչև համալսարան ընդունվելը։
Ուսումնասիրեք SBS շվեյցարական բիզնես դպրոցի ծրագրերը
Slice Academy-ի աջակցությամբ Հայաստանի ուսանողները կարող են դիմել SBS շվեյցարական բիզնես դպրոցի (SBS Swiss Business School) կողմից առաջարկվող և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրերին:
Առաջարկվող կրթական ծրագրերը
-
Բակալավրիատի ծրագրեր
-
Մագիստրատուրայի ծրագրեր
-
Գործարար վարչարարության մագիստրոս (MBA)
-
Գործադիր MBA (Executive MBA)՝ ավագ կառավարիչների համար
-
Գործարար վարչարարության դոկտորի աստիճան (DBA)
-
Ղեկավարների կրթության և մասնագիտական կատարելագործման ծրագրեր
Ո՞ւմ համար են նախատեսված այս ծրագրերը
-
Ուսանողների, ովքեր նոր են սկսում իրենց միջազգային կրթական ուղին:
-
Երիտասարդ մասնագետների, ովքեր ձգտում են կարիերայի առաջխաղացման:
-
Ձեռնարկատերերի և բիզնեսի սեփականատերերի համար:
-
Առաջնորդների ու ղեկավարների, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց կառավարչական հմտությունները:
-
Մասնագետների, ովքեր նպատակ ունեն ստանալ միջազգային բարձր որակավորում:
Կրթության առանձնահատկությունները.
Ըստ ընտրված ուղղության՝ ուսանողներին հասանելի կլինեն ուսուցման ճկուն ձևաչափեր, միջազգային ակադեմիական չափորոշիչներ և համաշխարհային միտումներին համապատասխան գործարար կրթություն:
Ծրագրերի, ընդունելության պահանջների և ուսումնական կառուցվածքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել SBS շվեյցարական բիզնես դպրոցի պաշտոնական կայքէջ:


Մեր դերը ձեր հաջողության գործում
Ինչո՞ւ ընտրել SBS Swiss Business School-ը
SBS Swiss Business School-ը միջազգային ճանաչում ունեցող բիզնես դպրոց է, որը գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում և պատրաստում է ապագա առաջնորդների՝ գլոբալ բիզնես միջավայրում հաջողության հասնելու համար։
Կենտրոնանալով գործնական կրթության, նորարարության և միջազգային բիզնես մտածողության վրա՝ SBS-ը համատեղում է ակադեմիական բարձր չափանիշները և իրական բիզնես փորձը։ Ուսանողները սովորում են միջազգային փորձ ունեցող դասախոսներից, համագործակցում աշխարհի տարբեր երկրների մասնագետների հետ և զարգացնում այն առաջնորդության հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից բիզնես աշխարհում հաջողելու համար։
Անկախ նրանից՝ դուք նոր եք սկսում ձեր մասնագիտական ուղին, թե ցանկանում եք անցնել ղեկավար պաշտոնների, SBS-ը առաջարկում է ճկուն ուսուցման ձևաչափեր, որոնք համապատասխանում են ձեր կարիերայի նպատակներին։
Միջազգային ճանաչում և հավատարմագրումներ
Բիզնես դպրոցի ընտրությունը նշանակում է ընտրել ձեր ապագա դիպլոմի արժեքը։
SBS Swiss Business School-ը ճանաչված է իր բարձր ակադեմիական չափանիշներով և ունի միջազգային հեղինակավոր հավատարմագրումներ.
-
Ինստիտուցիոնալ հավատարմագրում Շվեյցարիայում՝ Swiss Accreditation Council (SAC)-ի կողմից՝ AAQ ազգային որակի ապահովման գործակալության միջոցով
-
Accreditation Council for Business Schools and Programs (ACBSP) միջազգային հավատարմագրում
-
International Accreditation Council for Business Education (IACBE) հավատարմագրում
-
British Accreditation Council (BAC) հավատարմագրում
Այս հավատարմագրումները վկայում են SBS-ի հավատարմության մասին՝ բարձրորակ կրթության, շարունակական զարգացման և միջազգային ակադեմիական չափանիշների պահպանման նկատմամբ։

Միջազգային վարկանիշներ

SBS Swiss Business School-ը շարունակաբար ընդգրկվում է հեղինակավոր միջազգային բիզնես կրթության վարկանիշներում։
CEO Magazine Global MBA Rankings 2025 վարկանիշի համաձայն՝ SBS-ը ստացել է հետևյալ արդյունքները.
-
Tier One Global MBA կարգավիճակ
-
Աշխարհում 5-րդ տեղ՝ Executive MBA ծրագրի համար
-
Աշխարհում 6-րդ տեղ՝ Online MBA ծրագրի համար
-
Միջազգային ճանաչում՝ DBA ծրագրի համար
Բացի այդ, SBS-ը ստացել է QS Stars գնահատման 5 Stars in Online Learning վարկանիշը՝ առցանց կրթության, ուսանողական աջակցության և ուսուցման բարձր որակի համար։
Կատարե՛ք առաջին քայլը դեպի ձեր միջազգային կրթությունը


