Մեր օգտակար ընկերն այսօրվա աշխարհում 
top of page
Search

Մեր օգտակար ընկերն այսօրվա աշխարհում 



Քանի որ մեր կյանքը շարունակում է օրեցօր ավելի ու ավելի թվայնացվել, այդ իսկ պատճառով որոշել ենք հնարավորինս հաճախ խոսել մեզ շրջապատող վիրտուալ աշխարհի հնարավորություններից։

Եկե՛ք խոսենք հետաքրքիր և օգտակարի՝ արհեստական ​​բանականության կամ կարճ՝ AI-ի մասին: 

Slice Academy-ն ունի բազմաթիվ դասընթացներ AI-ի մասին, ինչի ժամանակ մենք կիսվում ենք AI-ների հետ աշխատելու մեր փորձով և հնարավորինս մանրակրկիտ բացատրում, թե ինչու է AI-ից ճիշտ օգտվել իմանալը շատ  կարևոր: 



Ի՞նչ է արհեստական բանականությունը


Արհեստական ​​ինտելեկտը (AI) պարունակում է տվյալների հսկայական բազա, որը նախատեսված է կյանքը հեշտացնելու և այն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Օրինակ, երբ դուք օգտագործում եք քարտեզի հավելված՝ ամենահարմար երթուղին գտնելու համար, այդ պահին աշխատում է արհեստական ​​ինտելեկտը որպես անձնական ուղեցույց: Բիզնեսում AI-ը նման է մշտապես գործող դետեկտիվի, որը վերլուծում է բազմաթիվ տվյալներ՝ ընկերություններին համապատասխան առաջարկներ տալու համար: Այն օգնում է բիզնեսին ավելի լավ հասկանալ հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները: Արհեստական ​​ինտելեկտի ամենալավ կողմն այն  է, որ այն ժամանակի ընթացքում տեղեկությունների ավելի մեծ պաշար է կուտակում՝ հարմարվելով նոր մարտահրավերներին և տեղեկատվությանը, ինչպես անում է մարդը: Այն ուղեցույցի, դետեկտիվի և խորհրդատուի միացություն է, որը շարունակաբար զարգանում է մեր աշխարհն ավելի խելացի դարձնելու համար:








AI-ն օգնում է, այլ ոչ թե մրցակցում 


Որոշ մարդիկ կարծում են, որ AI-ը հայտնվել է` մարդկանցից իրենց աշխատանքը խլելու կամ բոլորից լավը թվալու համար:

Բայց այն թյուր մոտեցում է։ AI-ը կատարում է այնպիսի գործեր, որոնք կարող են լինել ձանձրալի կամ շատ դժվար մարդկանց համար, օրինակ՝ շատ թվեր արագ ստուգելը:Slice Academy-ում մենք սովորեցնում ենք, թե ինչպես  կարող է AI-ը դառնալ ձեր ընկերը բիզնեսի և շուկայավարման աշխարհում: Պատկերացրե՛ք, որ ունեք օգնական, որը հստակ գիտի, թե ինչ են փնտրում ձեր հաճախորդները և օգնում է ձեզ ստեղծել այնպիսի գովազդ, որն անպայման դուր կգա նրանց: Մենք դասընթացներին զուգահեռ ներկայացնում ենք պատմություններ և օրինակներ իրական բիզնեսներից, որտեղ AI-ը մեծ փոփոխություններ է կատարել: Հիշե՛ք, որ AI-ը միայն տեխոլոգիական ոլորտում մեծ գիտելիքներ ունեցող մարդկանց համար չէ: Այն գործիք է բոլորի համար, պատրաստ է մեր գործն ավելի հեշտ դարձնել, իսկ կյանքը՝ ավելի հետաքրքիր: Դասերի ընթացքում  ձեզ կսովորեցնենք AI-ն օգտագործելու ճիշտ  էթիկան ամենաարդյունավետ ձևով: 

Եթե ​​դուք հետաքրքրված եք AI-ով և դրա ճիշտ կիրառմամբ, միացե՛ք Slice Academy-ի կողմից կազմակերպվող դասընթացներին: Եկե՛ք միասին ուսումնասիրենք AI-ի զարմանալի հնարավորությունները:


there is a family standing and talking to Robot, mother is helping Robot to walk. Children are looking at the Robot with excited faces.

bottom of page