Սովորելու կարևորությունը մեր կյանքում
top of page
Search

Սովորելու կարևորությունը մեր կյանքում


Սովորելը հզոր գործիք է ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, այլ նաև մեր միտքը ճկուն և կենսունակ պահելու համար: Երբ ուսուցանում ենք, մեր ուղեղը ենթարկվում է ուշագրավ փոխակերպման: Նեյրոնները՝ ուղեղի կարևորագույն մասնիկները, ձևավորում են նոր կապեր և ամրացնում արդեն իսկ գոյություն ունեցողները և օգնում էլ ավելի արագ մտածել։ Սա մի գործընթաց է, որը հայտնի է նեյրոճկունություն (neural plasticity) անվանմամբ: Այն նման է մկանների մարզմանը. ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական ակտիվությունն է պահպանում մեր մարմինը, այնպես էլ ուսումնառությունն է մեր ուղեղը պահում ճկուն և առողջ:


Այս շարունակական մտավոր գործողությունը հետաձգում է կոգնիտիվ ծերացման նշանները: Պարբերաբար հագեցնելով մեր մտքերը նոր տեղեկություններով և հմտություններով՝ մենք ձեռք ենք բերում  ավելի հզոր իմացական գործառույթ՝ արդյունավետորեն դանդաղեցնելով ուղեղի ծերացման գործընթացը: Այն, իհարկե, չի կանգնեցնում ժամացույցի աշխատանքը, բայց նպաստում է, որ մենք ավելի դանդաղ  զգանք ծերանալու գործընթացը և ավելի երկար պահպանենք մտքի սրությունը:


Ըստ էության՝ ուսումը երիտասարդության աղբյուր է մեր ուղեղի համար: Այն ամուր է պահում մեր ճանաչողական կարողությունները, ապահովում է կենսունակ ոգով և օգնում է մեզ կյանքին մոտենալ ավելի երիտասարդ տեսանկյունից՝ անկախ մեր տարիքից:

 Ընդունե՛ք ուսումը որպես ամբողջ կյանքի լավագույն փորձառություն և օգտվե՛ք ուղեղի ունակություններից, որն օգնում է մեզ մնալ երիտասարդ, հետաքրքրասեր և ուսումնատենչ:


Իսկ Slice Academy-ն միշտ պատրաստ է աջակցել Ձեզ նորը սովորելու, արագ մտածելու և երիտասարդ մնալու հարցում։



laptop and hands on notebook

bottom of page