top of page
  • Facebook
  • Instagram
  • LinkedIn
  • SliceAcademy YouTube
  • TikTok SliceAcademy
  • Slice Consulting
Search

ՏՏ նախագծերի կառավարման տարածված սխալները և դրանցից խուսափելու եղանակները։

Updated: Jun 12

ՏՏ նախագծերի կառավարումը պրոյեկտը զուտ վերջնաժամկետից առաջ հանձնելը չէ . այն բարդ խնդիրներ լուծելու, տարբեր թիմերի միջև համաձայնեցված աշխատելաոճի և իրական բիզնես արժեք ապահովելու մասին է։

Young woman stressed at IT Project Management task

Եկե՛ք վերլուծենք ՏՏ նախագծերի կառավարման ամենատարածված սխալները և դրանցից խուսափելու եղանակները։

Woman loaded with much work

1. Անորոշ կամ փոփոխվող պահանջներ:


Ո՞րն է սխալը. նախագիծը մեկնարկել վատ սահմանված նպատակներով կամ անընդհատ փոփոխվող տեխնիկական բնութագրերով։


Օրինակ. հաճախորդը գործարկում է բջջային հավելված՝ առանց հստակն պատկերացնելու, թե այդ հավելվածը ինչ կտա օգտատիրոջը։ Հավելվածը մշակելու ընթացքում պատվիրատուն խնդրել է իրականացնել խոշոր UX փոփոխություններ, որոնք պահանջում էին վերաձևակերպել backend ճարտարապետությունը։ Այս ամենը ժամանակացույցին կավելացնի ևս երեք ամիս։


Ինչպե՞ս խուսափել. Հստակ պլանավորե՛ք, թե որն է լինելու ձեր վերջնաարդյունքը: Ուսումնասիրե՛ք օգտատերերի վարքագիծը և տեխնիկական փաստաթղթեր՝ բոլոր սպասելիքները վաղ փուլում ֆիքսելու համար: Փոփոխությունների կառավարման գործընթացը դրե՛ք հստակ հիմքերի վրա այն դեպքերի համար, երբ անհրաժեշտ լինի կտրուկ շրջադարձ կատարել։

Woman stressed at work while not meeting deadlines

2. Տեխնիկական բարդության թերագնահատում:


Ո՞րն է սխալը. տեխնիկական պահանջների չափազանց պարզեցում կամ ինտեգրացիոն կախվածությունների անտեսում։


Ինչու՞ է դա տեղի ունենում. պրոյեկտի ոչ տեխնիկական շահագրգիռ կողմերը կարող են լիովին չհասկանալ backend բարդությունները կամ երրորդ կողմերից կախվածության նշանակությունը։


Ինչպե՞ս խուսափել. պլանավորման փուլում ներգրավե՛ք տեխնիկական ղեկավարներ: Նրանք կարող են վաղ փուլում վերհանել հնարավոր խոչընդոտները:


3. Մարդկային գործոնի անտեսում:


Ո՞րն է սխալը. թիմի դինամիկայի, շահագրգիռ կողմերի համաձայնեցվածության և փոխհարաբերությունների բացերի անտեսում:


Օրինակ. նախագիծը շաբաթներով կանգ է առել, քանի որ երկու փոխգործակցող բաժիններ համաձայնություն ձեռք չէին բերել գործընթացների հոսքերի կառավարման հարցում: Ոչ մի տեխնոլոգիական նորարարություն չի կարող շտկել կազմակերպչական բացերը:


Ինչպե՞ս խուսափել. առաջին օրվանից առաջնահերթությունը տվե՛ք շահագրգիռ կողմերի ներքին հաղորդակցությանը: Կազմակերպե՛ք կանոնավոր հանդիպումներ և օգտագործե՛ք աշխատանքային հոսքերը կարգավորելու այնպիսի գործիքներ, ինչպիսին են Slack-ը, Confluence-ը կամ Miro-ն, որպեսզի թիմի յուրաքանչյուր անդամ իմանա իր անելիքը:


Risk management sign on a laptop

4. Ռիսկերի թույլ կառավարում:


Ո՞րն է սխալը. կարծել, որ ամեն ինչ կընթանա ըստ նախնական պայմանավորվածության (իրականություն` բացառվում է):


Ինչպե՞ս խուսափել. նախագծի սկզբում սահմանե՛ք հնարավոր ռիսկերը: Պարզե՛ք, թե ինչը կարող է սխալ ընթանալ՝ պրոյեկտի ուշացումներ, մատակարարների հետ կապված խնդիրներ, գործունեության շրջանակի մեծացում և պլանավորման հետ կապված անսպասելի խնդիրներ: Agile թիմերը կարող են նաև օգտագործել բուֆերային սպրինտներ՝ պրոյեկտում միջանկյալ ուղղումներ կատարելու համար:


5. Պրոդուկտի գործարկումից հետո ռազմավարության բացակայություն:


Ո՞րն է սխալը. նախագիծը համարել «ավարտված» գործարկման պահից:


Ինչպե՞ս խուսափել. մշտապես պլանավորե՛ք հետագա տեխնիկական աջակցությունը, հաճախորդների սպասարկումը և ապագա իտերացիաները։ Պրոդուկտի գործարկումը միայն սկիզբն է. նախագծերը պետք է հաջողության հասնեն երկարաժամկետ հեռանկարում։


Man balancing a project

Եզրակացություն:


ՏՏ նախագծերը հաջողության են հասնում, երբ մարդիկ, գործընթացները և տեխնոլոգիաները աշխատում են համահունչ։


Նախագծերի ճիշտ կառավարումը նշանակում է կանխատեսել խնդիրները` նախքան դրանք կվերածվեն ճգնաժամի։ Slice Academy-ն սովորեցնում է, թե ինչպես համատեղել տեխնիկական փորձագիտությունը ռազմավարական մտածողության հետ՝ ձեր ՏՏ նախագծերը ճիշտ ուղու վրա դնելու համար։ Միացե՛ք մեր IT Project Management դասընթացին՝ նախագծերը արդյունավետորեն կառավարելու համար։

 
 
 

Comments


bottom of page